00:00:00

Էրդողանը կրկին սպառնում է. լարվածությունը Միջերկրական ծովում աճում է

01:54, 14 օգոստոս 2020 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Միջերկրական ծովի վիճելի ջրերում նավթ եւ գազ հետախուզող թուրքական նավի վրա «հարձակման» համար «բարձր գին կվճարեն»: Արեւելյան Միջերկրական ծովում լարվածությունը այս շաբաթ կտրուկ աճել է այն բանից հետո, երբ Թուրքիան ռազմանավերի ուղեկցությամբ հետազոտական նավ է ուղարկել տարածաշրջան: Հունաստանը այդ քայլը անօրինական է անվանել: «Մենք ասում էինք, որ եթե դուք հարձակվում եք մեր նավի վրա, ապա բարձր գին կվճարեք, եւ նրանք այսօր պատասխան են ստացել»,- ասել է Էրդողանը՝ առանց մանրամասնելու: Երկուշաբթի Oruc Reis նավը ռազմանավերի ուղեկցությամբ ուղեւորվել է ուսումնասիրելու Կրետեի եւ Կիպրոսի միջեւ ջրերը: Ի պատասխան՝ նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կուժեղացնի տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը եւ կոչ է արել Անկարային դադարեցնել աշխատանքը: Հինգշաբթի օրը Ֆրանսիայի եւ Հունաստանի զորքերը զորավարժություններ են անցկացրել Կրետեի ափերին: Հինգշաբթի օրը Էրդողանը հեռախոսով քննարկել է իրավիճակը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նա «հաստատել է Թուրքիայի իրավունքները դրանք անտեսելու փորձերից պաշտպանելու իր պարտականությունը»,- ասվում է Շառլ Միշելի հետ զրույցի վերաբերյալ Էրդողանի գրասենյակի հայտարարության մեջ: «Արեւելյան Միջերկրածովում լուծման ճանապարհն անցնում է երկխոսության եւ բանակցությունների միջով»,- հինգշաբթի օրը ասել է Էրդողանը: «Եթե մենք գործենք առաջնորդվելով ողջամտությամբ, մենք կարող ենք գտնել ճիշտ լուծում, որը կծառայի յուրաքանչյուրի շահերին: Մենք անտեղի արկածների հետեւից չենք վազում եւ լարվածություն չենք փնտրում»: Ակնհայտորեն Ֆրանսիային նկատի ունենալով՝ Էրդողանը նաեւ ասել է, որ Հունաստանին մղում են «ոչ ճիշտ քայլերի» տարածաշրջանում «այն երկրները, որոնք նույնիսկ ափ չունեն արեւելյան Միջերկրածովում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր