00:00:00

Համավարակի 3 ամսում Ֆորմուլա-1-ի եկամուտը 620 միլիոն դոլարից կրճատվել է մինչեւ 24 միլիոն

00:02, 11 օգոստոս 2020 Սպորտ

Ֆորմուլա-1-ի սեփականատեր «Լիբերտի Մեդիա» ընկերությունը հայտնել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով եկամուտների հսկայական կրճատման մասին։ Այս տարվա ապրիլ-հունիսին Ֆորմուլա-1-ի եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 620 միլիոն դոլարից կրճատվել է մինչեւ 24 միլիոն դոլար, հաղորդում է motorsport.com-ը։ Այդ ամիսներին Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության ոչ մի փուլ չի անցկացվել։ Չնչին եկամուտը Ֆորմուլա-1-ը ստացել է հովանավորների հետ գործարքներից, որոնք կապ չեն ունեցել առաջնության անցկացման հետ։ Ֆորմուլա-1-ի զուտ վնասը կազմել է 136 միլիոն դոլար։ Անցած տարվա ապրիլ-հունիսին ընկերությունն ունեցել էր 14 միլիոն դոլար շահույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր