00:00:00

Ռոնալդուն՝ «Յուվենտուսի» լավագույն խաղացող

00:46, 11 օգոստոս 2020 Սպորտ

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» լավագույն ֆուտբոլիստն ավարտվող մրցաշրջանում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Քվեարկությանը մասնակցել են երկրպագուները։ Իտալիայի ավարտված առաջնությունում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 31 գոլ, իսկ բոլոր մրցաշարերում՝ 37 գոլ։ Այդ ցուցանիշով նա սահմանել է ակումբի ռեկորդ։ Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ երկրորդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում թուրինյան թիմը չհաղթահարեց «Լիոնի» արգելքը։ Ֆրանսիական թիմի դեմ պատասխան խաղում (2։1) Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, սակայն իտալական թիմը մեկ գոլ բաց թողեց եւ դուրս մնաց պայքարից։ Առաջին խաղում ֆրանսիական թիմը տանը հաղթել էր 1։0 հաշվով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր