00:00:00

Վարորդը ոստիկաններին փորձել է համոզել, որ ինքը «լավ տղա է»

01:11, 17 ապրիլ 2018 Պատահարներ

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 16-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայության ժամանակ կանգնեցրել են Audi մակնիշի 85 RR 008 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը տևական ժամանակ փորձել է ճանապարհային ոստիկաններին համոզել, որ ինքը «լավ տղա է», ազգի փրկիչ ու ամենավերջին խոսքերն է շռայլել այն վարորդների նկատմամբ, ովքեր ավտոմեքենան վարում են ոչ սթափ (խմած) վիճակում: Ճանապարհային ոստիկանները նրան ենթարկել են սթափության փորձաքննության և պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում և խմածության աստիճանը եղել է ամենաբարձր ցուցանիշը, ինչի համար էլ խմած վարորդների հասցեին հայհոյանքներ տվող Audi-ի վարորդը, ով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 46-ամյա Սուրեն Ղարիբյանն է, ենթարկվեց վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով, իսկ Audi-ն էլ տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Շերամի փողոցում մի իսկական շոու սարքելու ժամանակ, իրեն առյուծի տեղ դրած Ս. Ղարիբյանը, երբ իմացավ, որ ավտոմեքենան տեղափոխվում է «գաի պլաշչադկա», դարձավ խոնարհ հարս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր