00:00:00

Դժբախտ պատահար Տավուշի մարզում. «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

22:21, 07 օգոստոս 2020 Պատահարներ

Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Հ.-ն եւ հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Վաչոյի աղբյուր» կոչվող հանդամասում կողաշրջված «ՈՒԱԶ»- մակնիշի ավտոմեքենայի տակ դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի տակ հայտնաբերել են Կողբ համայնքի բնակիչ, 53-ամյա Վարդան Ա.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Նարեկ Հ.-ի քեռին էր: Փաստի առթիվ քննչական բաժնում կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր