«Մենք գտել էինք ռեսուրսներ, որի միջոցող կարող էինք գնել նրան։ Ակումբը համաձայնության էր հասել Nike-ի և Coca Cola-ի հետ, որոնք այդ ժամանակ ֆուտբոլիստի հովանավորներն էին։
Դա այն ժամանակ էր, երբ նա լարված հարաբերություններ ուներ ՄՅՈՒ-ի հետ կապված Ուեյն Ռունիի հետ ԱԱ-2006-ում տեղի ունեցած միջադեպի հետ։ Նա դեռևս չէր հաղթել ՉԼ-ում։ Ես անգամ զրուցել եմ նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ 2006-07 թվականների մրցաշրջանում մեր ակումբում նոր նախագահ կար, որը ուզում էր նոր ծրագիր իրականացնել՝ կառուցելով նոր ստադիոն 250 միլիոն դոլարով։
Այդ տրանսֆերը կարող էր փոխել «Վալենսիայի» պատմությունը։ Իմ ձեռքերում արդեն կային պայմանագրերը, որոնք ստորագրել էր Մենդեշը։ Ի վերջո, տրանսֆերը չկայացավ։ Տարիներ հետո նա տեղափոխվեց «Ռեալ»»,-Կարբոնիի խոսքն է մեջբերում II Posticipo-ն։