00:00:00

Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի

14:53, 07 օգոստոս 2020 Պատահարներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 7-ին, ժամը 11։13-ին տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում՝ էլեկտրական սյան վրա, հոսանքահարված քաղաքացի կա։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու թիվ 118 հասցեում գտնվող էլեկտրական ենթակայանի մոտ՝ էլեկտրական հենասյան վրա, հոսանքահարվել է Համլետ Հ․-ն (ծնված 1975 թ․): Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են քաղաքացու դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր