00:00:00

Խոշոր հրդեհ Սումգայիթի գործարանում. Կան տուժածներ

14:35, 07 օգոստոս 2020 Պատահարներ

Սումգայիթի էթիլեն-պոլիէթիլենային գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է Report-ը, SOCAR-  հասարակայնության հետ կապերի եւ միջոցառումների կառավարման վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմադովն ասել է, որ գործարանում երեք օր առաջ վերանորոգում է սկսվել: Գործարանը ներկայումս փակ է: Ըստ նրա, նախնական վարկածի համաձայն, հրդեհը տեղի է ունեցել եռակցման աշպատանքների ժամանակ: «Ենթադրվում է, որ հրդեհ կարող էր առաջանալ կապալառուի կողմից իրականացվող եռակցման աշխատանքների ընթացքում: Բայց դա կհստակեցվի քննության ավարտից հետո: Տեղի է ունեցել կարճաժամկետ բռնկում: Գործարանին ոչ մի վնաս չի հասցվել: Սակայն մի քանի աշխատակից վնասվածքներ է ստացել: Տուժածների թվում կան SOCAR-ի եւ Azfen կապալառու ընկերության աշխատակիցներ: Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք հոսպիտալացվել են»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր