00:00:00

Բեյրութի պայթյունի հետեւանքով զոհվել է Գերմանիայի դեսպանատան աշխատակցուհին

15:45, 06 օգոստոս 2020 Պատահարներ

Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Լիբանանում երկրի դեսպանատան աշխատակցուհու մահվան մասին, հայտնում է Associated Press-ը: Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը հայտարարել է, որ կինը մահացել է «իր բնակարանում՝ պայթյունի հետեւանքով առաջացած բարդությունների հետեւանքով»: Նա նաեւ ցավակցություն է հայտնեց Լիբանանում Գերմանիայի դեսպանատանը: Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետեւանքով առնվազն 135 մարդ է մահացել, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր