00:00:00

15-ամյա տղան ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելիս. վիճակը գնահատում է ծանր

12:17, 06 օգոստոս 2020 Պատահարներ

«Սուրբ Աստվածամայր» բկ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ ««Սուրբ Աստվածամայր» բկ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում: Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեեւ գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո: Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր