00:00:00

Փաշինյանը ցավակցական գրառում է կատարել

23:07, 04 օգոստոս 2020 Պատահարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։
«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Բեյրութում ուժեղ պայթյունից մահացել է Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաճարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր