00:00:00

Լիբանանում օգոստոսի 5-ը ազգային սգո օր է հայտարարվել

23:01, 04 օգոստոս 2020 Պատահարներ

Լիբանանի նախագահ Միշել Աունը շուտով կգումարի երկրի Գերագույն խորհրդի արտակարգ նիստ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Manar հեռուստաալիքին: Հանդիպմանը կքննարկվեն երեքշաբթի օրը Բեյրութի ծովային նավահանգստի մոտակայքում հզոր պայթյունի հետեւանքները, հայտնում է հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ Աունը հրահանգել է առողջապահության նախարարության հաշվին բժշկական օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին, ինչպես նաեւ ժամանակավոր կացարաններ տրամադրել բոլոր այն քաղաքացիներին, որոնց տներն ու ունեցվածքը վնասվել են: CNN-ը հայտնում է, որ Միշել Աունը զինված ուժերին հանձնարարել է պարեկություն իրականացնել տուժած տարածքներում եւ արվարձաններում՝ անվտանգության ապահովման նպատակով: Բացի այդ, Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը, պայթյունի հետ կապված, օգոստոսի 5-ը հայտարարել է ազգային սգո օր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր