00:00:00

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ

21:31, 04 օգոստոս 2020 Պատահարներ

Առնվազն տասը մարդ է մահացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է  Reuters-ը՝ վկայակոչելով լիբանանյան առողջապահության և անվտանգության ուժերի աղբյուրներին:
Հաղորդվում է նաև բազմաթիվ վիրավորների մասին: Կարմիր խաչի աշխատակցի խոսքով՝ ավերվել են մի շարք տներ, փլատակների տակ կարող են մնացած լինել տասնյակ մարդիկ: Հիշեցնենք, որ այսօր Լիբանանի մայրաքաղաքում' նավահանգստի մոտակայքում, հզոր պայթյուն է տեղի ունեցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր