00:00:00

Լևանդովսկի. «Չելսին» շատ լավ է խաղում, սակայն մենք «Բավարիան» ենք

15:50, 04 օգոստոս 2020 Սպորտ

Մյունխենի «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Չելսիի» հետ պատասխան խաղից իր սպասելիքների մասին: ««Չելսին» շատ լավ է խաղում, ես հարգում եմ այդ ակումբը, սակայն մենք «Բավարիան» ենք և ոչնչի առջև կանգ չենք առնելու: Եթե կարողանանք առաջին 20 րոպեները պահել մեր վերահսկողության տակ, ապա չեմ կարծում, որ խնդիրներ կառաջանան»,- Լևանդովսկու խոսքը փոխանցում է ESPN-ը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բավարիան» Լոնդոնում 3:0 հաշվով հաղթանակ էր տարել «Չելսիի» նկատմամբ: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր