00:00:00

Լոռու մարզում 57-ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր

22:23, 02 օգոստոս 2020 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 67-ամյա Սամվել Ս.-ն, իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել և ընկել է «Լավ տեղ» օբյեկտի հարևանությամբ տեղադրված՝ «Կոկա-կոլա» ապրանքանիշով, սննդի համար որպես ճաշասենյակ օգտագործվող վրանի վրա: Վթարի հետևանքով վարորդ Սամվել Ս.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը և այդ ավտոմեքենան Kia է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր