00:00:00

Ֆրանսիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան բազմաթիվ վիրավորներ (լուսանկարներ)

22:37, 02 օգոստոս 2020 Պատահարներ

Ֆրանսիայի Վենզել կոմունայում գտնվող բարերից մեկի դիմաց ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ամբոխին, ինչի հետևանքով 13 մարդ է տուժել, հաղորդում է տեղական Le Journal de Saône et Loire թերթը։ «Բժիշկները ստուգել են 16 անձանց, որոնցից 12-ի մոտ թեթև վնասվածքներ են հայտնաբերվել։ Եվս մի երիտասարդ աղջիկ ոտքերի լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին։ Մի քանի այցելուների միջև վիճաբանությունից հետո «մեքենան վրաերթի է ենթարկել հաստատության առջև գտնվող մարդկանց»։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հարբած վարորդին։ Автомобиль въехал в толпу людей на востоке Франции, есть ...Во Франции авто врезалось в толпу людей

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր