Օգոստոսի 2-ին, ժամը 05:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հեռացրել են հենասյունն ավտոմեքենայի վրայից․ տուժածներ չկան։