00:00:00

Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով զորամասի հրամանատար է մահացել

18:18, 01 օգոստոս 2020 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ճանապարհին, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը 38-ամյա Ա. Ղ-ն էր, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, և նա եղել է ուղևոր, իսկ վարորդը 46-ամյա Կ. Կ-ն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր