00:00:00

Աշտարակի խճուղում ողբերգական վթարից տուժած 3 ամսական աղջնակը եկել է գիտակցության

13:57, 01 օգոստոս 2020 Պատահարներ

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած 3 ամսական աղջնակի վիճակում դրական փոփոխություն կա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ «Նա եկել է գիտակցության,   արհեստական շնչառության ապարատից հանվել է, սակայն դեռ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա: Նշենք, որ փոքրիկը ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ, արյունազեղումներ, վիճակը ծայրահեղ ծանր է, անգիտակից։ Հիշեցնենք, որ փոքրիկի մայրը վթարի հետեւանքով մահացել էր, հայրը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է  «Արմենիա» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր