00:00:00

«Լիվերպուլի» գլխավոր տնօրենը կհեռանա պաշտոնից

23:38, 31 հուլիս 2020 Սպորտ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր տնօրեն Փիթեր Մուռը օգոստոսին կհեռանա ակումբից երեք տարի պաշտոնավարելուց հետո։ Նրա պայմանագիրը չի երկարաձգվի։ Փիթեր Մուռին կփոխարինի ակումբի առեւտրային տնօրեն Բիլի Հոգանը, հայտնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։ Փիթեր Մուռի պաշտոնավարման ընթացքում «Լիվերպուլը» նվաճեց Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի սուպերգավաթի, աշխարհի ակումբային առաջնության եւ Պրեմյեր լիգայի հաղթողի տիտղոսները։ Մինչեւ «Լիվերպուլում» աշխատելը Փիթեր Մուռը պաշտոններ է զբաղեցրել Sega, Reebok, Microsoft, EA ընկերություններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր