00:00:00

Կոտայքի մարզում՝ «Ակունքի դրախտ» ռեստորանի դիմաց, Opel-ը բախվել է ГАЗ 53-ին. վիրավորներից մեկը 8-ամյա երեխա է

11:12, 31 հուլիս 2020 Պատահարներ

Կոտայքի մարզում հուլիսի 29-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Գ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ակունք գյուղում՝ «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Գերասիմ Թ.-ի վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային: Կայքի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արման Գ.-ն և ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա Էրիկ Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: ГАЗ 53-ը հաշվառված է Ակունքի համայնքապետարանի հաշվեկշռում: Վթարի հետևանքով ճանապարհը որոշ ժամանակ դարձել էր անանցանելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր