00:00:00

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ն ու Nissan-ը. 2 վարորդների ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

22:55, 30 հուլիս 2020 Պատահարներ

Կոտայքի այսօր՝ հուլիսի 30-ին, մարզում ժամը 16:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արթուր Ո.-ի վարած Opel մակնիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Վահագն Մ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Աշտարակ քաղաքի բնակիչի, 54-ամյա Ելենա Ո.-ն և Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Խ. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Վահագն Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր