00:00:00

Կառավարության շենքում ծուխ է նկատվել. դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները

22:24, 30 հուլիս 2020 Պատահարներ

Քիչ առաջ կառավարության շենքում ծուխ է նկատվել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: ՀԺ-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն ասաց, ծուխ նկատվել է, բայց հրդեհ չի եղել: Ընդամենը լարերի կարճ միացում: «Մինչև մեր փրկարարները հասել են, տեղի անվտանգության աշխատակիցները կրակմարիչների օգնությամբ խնդիրը կարգավորել են: Լարերի կարճ միացումը եղել է շենքի ետևի հատվածում, մուտքի մասում, կառավարության շենք չհասած: Լուրջ բան չկա»,-ասաց Զարգարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր