00:00:00

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

17:10, 30 հուլիս 2020 Պատահարներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 30-ին, ժամը 15։00-ին ահազանգ է ստացվել, որ  Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենասյանը․ վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Անժելա Մ․-ն (ծնված 1987 թ․), Լիա (ծնված 2013 թ․) և Լամարա (ծնված 2011 թ․) Ո․-երն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները Անժելա Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ երեխաները, նախնական տեղեկատվության համաձայն, չեն տուժել՝ անցնում են համապատասխան բուժզննում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր