00:00:00

Կողաշրջված «Մերսեդեսի» 16-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

14:00, 30 հուլիս 2020 Պատահարներ

Հուլիսի 28-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր. 16-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ բուժօգնության տեղափոխված վարորդը՝ 16-ամյա Գևորգ Հարությունյանը, ժամը 16.00-ին մահացել է: Նույն օրը հիվանդանոց բուժօգնության են դիմել վթարված «Մերսեդեսի» ևս 3 անչափահաս ուղևորներ։ Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր