00:00:00

Զարհուրելի դեպք Երեւանում. 31-ամյա կինը ծննդաբերել է, երեխային փաթեթավորել տոպրակի մեջ եւ գցել աղբարկղը

10:21, 30 հուլիս 2020 Պատահարներ

Հուլիսի 29-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Հ-ն է, ով նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երեւանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։ Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, եւ Արմինե Հ-ն ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր