00:00:00

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. News.am

22:21, 29 հուլիս 2020 Պատահարներ

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Լեւոն Առաքելյանին: Վերջինիս խոսքով՝ վիրավորում ստացածը համագյուղացի է: «Գիշերը ժամը 2-ի կողմերը հենակետում է եղել, մոտավորապես ժամը 2-3-ի սահմանում է եղել դեպքը, ոտքի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել: Նա 4 երեխա ունի, 39 տարեկան է»,-ասել է գյուղապետը՝ նշելով, որ վիրավորում ստացած զինծառայողն այժմ Բերդի հոսպիտալում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր