00:00:00

Վթար Աշտարակի խճուղում․ կա մեկ զոհ

19:53, 29 հուլիս 2020 Պատահարներ

Հուլիսի 29-ին, ժամը 15։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Աշտարակի խճուղու և Գևորգ Չաուշի փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արտաշես Խ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ստեփան Հ․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բախվել է էլեկտրական սյանը: Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր