00:00:00

«Շտապօգնության» մեքենայի վթարից տուժածներից երկուսի վիճակը միջին ծանրության է

18:38, 29 հուլիս 2020 Պատահարներ

Երեւանում այսօր՝ հուլիսի 29-ին «Շտապօգնության» ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից հետո «Շտապօգնության» մեքենայում գտնվող 3 բուժաշխատող է տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվել, շտապ օգնության 3 աշխատակիցները ՝ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ներկա պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում։ Վարորդի վիճակը գնահատավում է միջին ծանրության՝ ունի աջ վերին վերջույթի բազմաբեկոր կոտրվածք, բժշկի վիճակը գնահատվում է բավարար, իսկ բուժքրոջ վիճակը՝ կայուն՝ միջին ծանրության։ Ներկա պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր