00:00:00

Արփա գետում քաղաքացի է ջրահեղձ եղել

12:20, 29 հուլիս 2020 Պատահարներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 18:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող հին ճանապարհի մոտակայքում, Արփա գետի ափին՝ ջրավազանում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, որից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով ճանապարհից հետ է վերադարձվել։ Պարզվել է, որ «Մամարզա» կոչվող տարածքում՝ Արփա գետում, ջրահեղձ է եղել Էդգար Գ.-ն (ծնված 1999 թ.): Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը դին դուրս է բերվել գետից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր