00:00:00

Ավտոմեքենան Լերմոնտովոյի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում

22:48, 28 հուլիս 2020 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 28-ին, ժամը 16:30-ին ահազանգ է ստացել, որ Լերմոնտովո գյուղի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահելով՝ հայտնվել սելավատարում։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և երկու ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար։ Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմե­քենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր