00:00:00

Երեւանում 27-ամյա տղան հոսանքահարվել է էլեկտրաէներգիան վահանակից անջատելիս

19:54, 28 հուլիս 2020 Պատահարներ

Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում այսօր՝ հուլիսի 28-ին, 27-ամյա տղա է հոսանքահարվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թոթովենցի փողոցի թիվ 8 շենքի 3-րդ մուտքում Հովհաննես Գ․-ն (ծնված 1993 թ․) ցանկացել է էլեկտրական վահանակից անջատել էլեկտրաէներգիան, և տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։ Քաղաքացին հոսանքահարվել է, և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել հիվանդանոց։ Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցների մոտենալը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր