00:00:00

Ողբերգական դեպք Գյումրիում. ճանապարհաշինության ժամանակ վրաերթի հետեւանքով մահացել է 65-ամյա շինարարը

14:31, 28 հուլիս 2020 Պատահարներ

Շիրակի մարզում այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ներսես Շնորհալի փողոցում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Մանվել Հ-ն էր, ով էքսկավատորով նշված փողոցում շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկվել հետընթացի ժամանակ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Էլիտ Արման» շին. ՍՊԸ-ում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր