00:00:00

Կոտայքում վթարից մահացած Հրայր Ազիզբեկյանը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող էր

23:50, 27 հուլիս 2020 Պատահարներ

Հուլիսի 26–ին Կոտայքում ողբերգական վթարից մահացած Հրայր Ազիզբեկյանը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող էր։ «Դաժան իրականություն: Հրայրի նման նվիրված հայորդու, լավ ֆիզիկոսի, երիտասարդ և արդեն կայացած մանկավարժի հետ չպետք է այսպիսի բան կատարվեր: Սա անարդար է ... անպատվում եմ մեղավորներին և պատասխանատուներին մինջև տիեզերք»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆիզիկայի Ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը։   Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կոտայքի մարզում, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23։10-ի սահմաններում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հուսիկ Խաչատրյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի եւ Երեւանի բնակիչ՝ 37-ամյա Հրայր Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։ Մինչ վարորդները փորձել էին ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած Nissan Fuga մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «07» եւ Nissan մակնիշի ավտոմեքենաների միջեւ գտնվող Հ. Ազիզբեկյանին, ով տեղում մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կոտայքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր