00:00:00

Վերին Դվինում ջրանցքն ընկած 14-ամյա երեխայի դին հայտնաբերվել է

21:34, 27 հուլիս 2020 Պատահարներ

Վերին Դվին գյուղում այսօր՝ հուլիսի 27-ին, ջրանցքն ընկած 14-ամյա տղայի դին հայտնաբերվել է: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: «Հուլիսի 27-ին, ժամը 17։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի տարածքում երեխան ընկել է ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 19։52-ին Անդրանիկ Ն․-ի (ծնված 2006 թ․) դին դուրս է բերվել ջրանցքից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր