00:00:00

Լուչեսկուն Կիեւի «Դինամոն» գլխավորելուց 4 օր անց որոշել է հեռանալ

22:27, 27 հուլիս 2020 Սպորտ

Չորս օր առաջ Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ նշանակված 74-ամյա ռումինացի Միրչա Լուչեսկուն որոշել է հեռանալ պաշտոնից, հաղորդում է ռումինական gsp.ro-ն։ 12 տարի Դոնեցի «Շախտյորը» (2004-2016) գլխավորած մարզիչի նշանակումը «Դինամոյում» կիեւյան թիմի ֆանատներն ընդունել են թշնամանքով։ Լուչեսկուն դեռ չէր սկսել աշխատանքը, քանի որ «Դինամոն» մինչեւ հուլիսի 30-ը արձակուրդում է։ «Դինամոյի» պաշտոնական հաղորդագրություն կամ մեկնաբանություն դեռ չի եղել։ «Դինամոն» Ուկրաինայի ավարտված առաջնությունում գրավել է երկրորդ տեղը։ Չեմպիոնի կոչումը պաշտպանել է Դոնեցկի «Շախտյորը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր