00:00:00

Ավտովթարից հետո ոստիկանության ծառայողը Nissan Fuga-ով վրաերթի է ենթարկել 3 հոգու. Կա 1 զոհ, 2 վիրավոր

11:32, 27 հուլիս 2020 Պատահարներ

Կոտայքի մարզում, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23։10-ի սահմաններում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հուսիկ Խաչատրյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի եւ Երեւանի բնակիչ՝ 37-ամյա Հրայր Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով տուժածներ չեն եղել: Իսկ ահա որոշ ժամանակ անց, մինչ վարորդները փորձել էին ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած Nissan Fuga մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «07» եւ Nissan մակնիշի ավտոմեքենաների միջեւ գտնվող Հ. Ազիզբեկյանին, ով տեղում մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կոտայքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր