00:00:00

Աշտարակի խճուղում ողբերգական վթարից տուժած 3 ամսական աղջնակի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

16:13, 26 հուլիս 2020 Պատահարներ

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերագական վթարից տուժած 3 ամսական աղջնակըի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նա  միացված է արհեստական շնչառության ապարատին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ Փոքրիկը ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ, արյունազեղումներ, վիճակը ծայրահեղ ծանր է, անգիտակից։ Հիշեցնենք, որ փոքրիկի մայրը վթարի հետեւանքով մահացել էր, հայրը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է  «Արմենիա» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր