00:00:00

Կարբիում հրդեհի բռնկմամբ գազի արտահոսքից երկու տուժած կա, մեկը 9-ամյա տղա

13:34, 26 հուլիս 2020 Պատահարներ

Կարբիում այսօր՝ հուլիսի 26-ին, հրդեհի բռնկմամբ տեղի ունեցած գազի արտահոսքից տուժածներ կան։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Պարզվել է, որ 10 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով բնակիչներ Սարգիս Ս․-ն (ծնված 1987 թ․) և Արտակ Ս․-ն (ծնված 2011 թ․) ստացել են այրվածքներ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել` 10:31-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր