00:00:00

Աշտարակի խճուղում «Օպելը» բախվել է սյանը. 24-ամյա աղջիկը մահացել է. վարորդի եւ նորածին աղջնակի վիճակը ծայրահեղ ծանր է

10:18, 24 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 23-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորման սյանը, ինչի հետեւանքով սյունը շրջվել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Վերոնիկա Ս․-ն (ծնված 1994 թ․) եւ Գեւորգ Բ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Վերոնիկա Ս․-ն մահացել է, իսկ Գեւորգ Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։ Ադելինա Բ․-ն (ծնված 2020 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր