00:00:00

Խոշոր վթար Երեւանում․ կա երկու զոհ

13:52, 16 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 16-ին, ժամը 02:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Գուսան Շերամի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ընկերության մոտակայքում «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է կայանած «МАЗ» մակնիշի վերամբարձ կռունկին: Փրկարարները «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին (1982 թ. ծնված Մ. Հ.) և երկու դի (1992 թ. ծնված Ա. Դ., մյուսի ինքնությունը չի հաջողվել պարզել) ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Մ. Հ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր