00:00:00

Շիրակի մարզում 27-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը կանխել է կինը. վիճակը ծանր է

15:52, 23 հուլիս 2020 Պատահարներ

Այսօր առավոտյան ինքնասպանության փորձ է կանխվել Գյումրիում: Մուշ թաղամասի բնակիչ Դավիթ Տ.-ն փորձել է ինքնասպան լինել Ղարիբջանյան գյուղին հարակից դաշտերից մեկում ծառից կախվելու միջոցով: Երիտասարդի գործողությանը միջամտել է դեպքի պահին ներկա գտնված կինը: Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ: Ըստ Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանի՝ իրենց աշխատակիցները կանչը ստանալուն պես՝ 09:28-ին, մեկնել են դեպքի վայր և տուժածին տեսել արդեն պարանից իջեցված, գետնին պառկած վիճակում: «Ձախ նախաբազկին կտրվածքներ են եղել, գիտակցություն չի ունեցել, ըստ երևույթի՝ սկզբում փորձել է այդ ճանապարհով ինքնասպան լինել, հետո է կախվել: Սրտի աշխատանքը պահպանված է եղել, արագ տեղափոխվել է բուզժննության»,- ասաց Մանուկյանը: Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Ընդունել ենք ծանր վիճակով, անգիտակից, կոմատոզ վիճակում: Առկա են եղել ստրանգուլյացիոն ասֆիքսիա, նաև ձախ նախաբազկի միջին երրորդականի կտրված վերքեր»,- ասաց Խաչատրյանը: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են: Ներկա պահին քննություն է կատարվում։ Նշենք, որ Դավիթ Տ.-ն ազգությամբ հույն է: armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր