00:00:00

Մեքենան բախվել է պատին եւ հայտնվել Բուսաբանական այգու մեջ (ֆոտո)

04:00, 16 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 15-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (1980 թ. ծնված Ս. Շ.) դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բուսաբանական այգու պատին: ՃՏՊ-ի հետեւանքով պատը փլուզվել է (մոտ 6 քմ), իսկ ավտոմեքենան` հայտնվել այգու տարածքում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի գոտի: Տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր