00:00:00

Հրդեհ է բռնկվել «Համով տնակ» սննդի կետում. Կան տուժածներ

09:59, 23 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 22-ին, ժամը 23։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի «Տնակ» սննդի կետի ներսում այրվում է ֆրի պատրաստելու սարք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աճառյան փողոցի թիվ 22/10 հասցեում գտնվող «Համով տնակ» սննդի կետում։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել են ճարպաջեռոց և կախովի առաստաղ (16 քմ)։ Փրկարարների օգնությամբ տուժած քաղաքացիներն (Դավիթ Ա․, ծնված 1991 թ․ և Մարտին Հ․, ծնված 1996 թ․) իրենց անձնական ավտոմեքենայով մեկնել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր