Ապրիլի 15-ին, ժամը 10:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում` աթոռին նստած, հայտնաբերել Լ. Ա.-ի դին՝ ծնված 1942 թ.: