00:00:00

Կանխվել է Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

20:02, 22 հուլիս 2020 Պատահարներ

Հուլիսի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Դեպքի վայրում Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր