00:00:00

Երեւանում սրճարանի տարածքում եղեւնիները քամուց կոտրվել եւ վնասել հովանոցները

12:33, 22 հուլիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 21-ին, ժամը 19։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող «Անուշիկ Խոջոյան» ՍՊԸ-ին պատկանող սրճարանի տարածքում ծառ է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սրճարանի տարածքում երկու եղեւնի (մոտ 16 մ երկարությամբ եւ 30 սմ տրամագծով) քամուց կոտրվել եւ վնասել է սրճարանի հովանոցներից երկուսը: Փրկարարները վնասված եղեւնիները մասնատել եւ հեռացրել են սրճարանի տարածքից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր