00:00:00

Ողբերգական վթար Գեղարքունիքում. BMW-ն մի քանի պտույտ գլորվել է. վարորդի դին գտել են մեքենայից մոտ 60 մետր հեռու

10:31, 22 հուլիս 2020 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամայան կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր