00:00:00

Պատմության մեջ առաջին անգամ «Ոսկե գնդակ» մրցանակը չի շնորհվի

23:59, 20 հուլիս 2020 Սպորտ

France Football-ը որոշել է, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակը» չի շնորհվի 2020 թվականին: France Football-ը այս մրցանակի կազմակերպիչն է: «Ոսկե գնդակը» առաջին անգամ չի շնորհվի իր պատմության մեջ: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 1956 թվականից: Ըստ Goal-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշային ցուցակի առաջատարը «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Երրորդ տեղն է զբաղեցնում «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն: «Ոսկե գնդակը» ամենամյա ֆուտբոլային մրցանակ է, որը տրվում է Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակը սահմանել է France Football ամսագրի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոն, ով 1956-ին խնդրել էր քվեարկություն կազմակերպել գործընկերների շրջանում՝ Եվրոպայի տարվա լավագույն խաղացողին որոշելու համար: Անցյալ տարվա արդյունքներով Մեսսին դարձավ լավագույնը՝ վեցերորդ անգամ նվաճելով մրցանակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր