00:00:00

Սևանա լճում մոտորանավակը բախվել է քարին. 27-ամյա կինը հոսպիտալացվել է

16:52, 19 հուլիս 2020 Պատահարներ

Հուլիսի 19-ին, ժամը 12:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի լողափի մոտ մոտորանավակը բախվել է քարին, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածին տեղի ուժերով դուրս են բերել ափ: Սյուզաննա Բ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր